Սպիտակ տունը անդրադարձել է Իրան-Ադրբեջան լարվածությանը |tert.am|

tert.am: Սպիտակ տունը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, որը անշեղորեն աճում է վերջին ամիսներին։

«Զարմանալի չէ, որ Իրանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», – Turan գործակալության թղթակցին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։

Քիրբին լրագրողների հետ զրուցել է Պետդեպարտամենտի Վաշինգտոնի արտաքին մամուլի կենտրոնում:

Պատասխանելով Turan-ի՝ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատման հավանականության առնչությամբ աճող մտահոգությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին՝ Քիրբին ասել է. «Մենք շատ հստակ ասել ենք, որ միանշանակ չենք ցանկանում, որ բռնությունը կամ հակամարտությունը շարունակվեն այնտեղ»:

Քիրբին նաև մեկնաբանել է վերջերս Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը. «Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք աջակցել Իսրայելին տարածաշրջանում ինտեգրելու բոլոր ջանքերին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն