Թուրքիայի նախագահի առողջական վիճակը կարգին է. Իբրահիմ Քալըն |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կարգին է, ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

Երեքշաբթի երեկոյան Էրդողանն ուղիղ եթերով հարցազրույց էր տալիս տեղի հեռուստաալիքներին, եւ այն հանկարծակի ընդհատվել է այն պատճառով, որ նախագահը վատ է զգացել։ Երկարատեւ դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր եւ տեղեկացրել, որ աղիքային գրիպ ունի։

«Մեր նախագահը, փառք Աստծո, առողջ է»,- գրել է Քալընը Թվիթերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև