Բայրամովը պնդում է, թե նոր անցակետը կապահովի Լաչինի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղակայումը կապահովի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը:

Այդ մասին Բայրամովն ասել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում:

«Հայկական կողմը Լաչին-Խանքենդի ճանապարհին ապօրինի գործառույթներ է իրականացրել, ապրիլի 23-ին սահմանապահ անցակետի տեղակայումը թափանցիկություն և անվտանգություն կապահովի», – ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Նա պնդել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, «սակայն ամեն անգամ բախվում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանն ու անդադար սադրանքներին»:

Բայրամովը և Ադոմենասը քննարկել են Ադրբեջանի և Լիտվայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև