Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն