«Պանիր լոռի»-ի արտադրությունը համապատասխանեցվել է պահանջվող նորմերին. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):

ՍԱՏՄ հաղորդմամբ, կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին:

«Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը, ըստ տեսչական մարմնի, շարունակում է մնալ կասեցված: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով