Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ակնհայտ համարեց այն, որ պետք է վերջինս ունենա իրագործման երաշխիքներ և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ:

Ըստ գործադիրի ղեկավարի՝ հստակ պետք է նաև արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, ինչպես նաև պետք է ներդրվեն հետագա էսկալացիաները բացառելու հստակ մեխանիզմներ:

«Մեզնից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար: ՀՀ-ն այս ուղղությամբ շարունակելու է բոլոր հնարավոր ջանքերի գործարկումը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:

Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների նեկայությունն է ԼՂ-ում:

Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,- ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն