tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Այս մասին տեղեկանում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից։
«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարների միջև 2020-22 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանիպումները եղել են առաձին-առանձին։