Զբաղվածություն ունեցող քաղաքացիները կտրոնային համակարգի ապրանքներ են ձեռք բերում աշխատավայրերում. Արցախի պետնախարար

Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:

Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն