Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է, հաղորդվում են ռուսական հրթիռների արձակման մասին |factor.am|

factor.am: Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված, մոնիտորինգային ծառայություններն ու լրատվական ռեսուրսները հաղորդում են ռուսական հրթիռների արձակման մասին։ Հայտնում են պայթյունների մասին Դնեպրի տարածաշրջանում, Պոլտավայում և Նիկոլաևում:

BBC-ի լրագրողը հայտնում է, որ Կիևում ևս լսվում են պայթյուններ։ Արդյոք դրանք եղել են հրթիռային հարվածներ, թե հակաօդային պաշտպանության աշխատանք, դեռ հայտնի չէ։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտարարում է, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում քաղաքում։

Բրիտանացի լրագրող Ջեյ Բիչերը Կիևից հայտնում է, որ իր տան վրայով նոր հրթիռ է թռել և անմիջապես խոցվել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն