Արցախի երիտասարդները նախաձեռնել են համաժողովրդական ստորագրահավաք` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը

Արցախի երիտասարդները նախաձեռնել են համաժողովրդական ստորագրահավաք պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Շարժումը կրում է «ՈՉ Արցախի էթնիկ զտմանը» խորագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ 

«Ստորագրահավաքն ուղղված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին,
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահին որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետին որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավարի»,-գրել է լուսանկարիչը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն