Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները այս տարվա ամռանը:

Երեկ սահմանադրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր խառը ընտրակարգը փոխարինել համամասնականով, առաջին ընթերցմամբ չստացան բավարար թվով ձայներ:

Ընդդիմության կողմնակիցները և ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ու արգելափակել քաղաքի գլխավոր պողոտայի երթևեկությունը՝ պահանջելով կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով