ԵՄ երկրները փոխզիջման են հասել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման հարցում |1lurer.am|

1lurer.am: Երկշաբաթյա ինտենսիվ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Բուլղարիա և Ռումինիա ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հացահատիկի և յուղային սերմերի ներմուծման միակողմանի արգելքի վերացման դիմաց կառույցը վնասներ կրած ֆերմերներին խոստացել է «բացառիկ» պաշտպանական միջոցներ և բազմամիլիոնանոց օգնություն: Այս մասին հայտարարել է ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, գրում է Euronews-ը։

Համաձայնագիրը վերաբերում է ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի սերմերի ներմուծմանն ու տարանցմանը, և հետագայում դրա դրույթները կարող են տարածվել սոյայի և ձիթապտղի յուղի մատակարարման վրա։

Մարտի վերջին Եվրահանձնաժողովը 56,3 միլիոն եվրո հատկացրեց Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ճգնաժամային պահուստից հինգ երկրի տուժած ֆերմերներին օգնելու համար, իսկ ապրիլի 19-ին Բրյուսելը հայտարարեց 100 միլիոն եվրոյի լրացուցիչ օգնության մասին:

Ավելի վաղ ԵՄ կառավարությունները պայմանավորվել էին ևս մեկ տարով երկարաձգել ուկրաինական բոլոր ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով