MAN մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին

MAN մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության:

Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:

«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը: Վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն