Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ի գիշերը երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ Սահրադյանի կալանքը երկու ամսով երկարեցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքը երկարեցնելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր: Վարորդը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում