Ժամանակավոր գրավյալ տարածքներում գտնվող ուկրաինացիները պետք է ռուսական անձնագիր վերցնեն, որպեսզի փրկեն իրենց կյանքը. Ուկրաինայի օմբուդսմեն |1lurer.am|

Ժամանակավոր գրավյալ տարածքներում գտնվող ուկրաինացիները պետք է ռուսական անձնագիր ստանան, որպեսզի փրկեն իրենց կյանքը կամ ինչ-որ կերպ հեռանան այնտեղից։

1lurer.am–ի փոխանցմամբ՝ այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը, հայտնում է УНИАН-ը։

«Խորհուրդ կտայի ռուսական անձնագիր ստանալ, գոյատևել, սպասել, մինչև ազատագրենք այդ տարածքները: Իշխանություններն օրենք են նախապատրաստում, ըստ որի՝ ուկրաինացիները հետագայում կկարողանան հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն