ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախի Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ։