Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների հանդիպումը |factor.am|

factor.am: Ստամբուլում մայիսի 5-ին նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ՊՆ փոխնախարարների հանդիպումը «հացահատիկային գործարքի» ժամկետի երկարացման հարցով։

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում, գրում է Անադոլուն։

Նա հիշեցրել է, որ Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ առանձին հանդիպում է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ, իսկ ապրիլի 18-ին Կայսերիում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն