Մոսկվայում արգելել են անօդաչու թռչող սարքեր արձակել |factor.am|

factor.am: Մայիսի 3-ից Մոսկվայում արգելված է անօդաչու թռչող սարքերի արձակումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Չի նշվում, սակայն, թե մինչև երբ է գործելու արգելքը։ Սոբյանինի խոսքով՝ արգելքը չի տարածվում այն անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք գործարկվում են «պետական ​​իշխանությունների որոշումների համաձայն»։

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «անօդաչու թռչող սարքերի անօրինական օգտագործումը կանխելու նպատակով, որը կարող է խոչընդոտել իրավապահ մարմինների աշխատանքը»:

Լրատվամիջոցը ընդգծում է, որ քաղաքապետարանի հայտարարությունից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Կրեմլի վրա, որում ՌԴ-ն մեղադրում է Ուկրաինային։ Կիևից արձագանքել են՝ «տեղեկություն չունեն Կրեմլի վրա գիշերվա այսպես կոչված հարձակումների մասին»․

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն