«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել․ գործողություններ են կատարվում պարզելու հանցագործության հնարավոր գործիքը, անձին կամ անձանց

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը անդրադարձել է  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր տեղի ունեցած դեպքին․ 

«Նկատի ունենալով, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ բանավոր հարցեր են ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացնում եմ հետևյալը։

2023թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։ Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։

Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն