Պրահայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 4-ին անցկացվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստը։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանձնաժողովի չեխական կողմի համանախագահն էր Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը, հայկական կողմի համանախագահը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Նիստի շրջանակներում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը։

Նիստի արդյունքում չեխական կողմի հետ ձեռք բերված պայամանավորվածությունների հիման վրա ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6–րդ նիստի արձանագրությունը։

Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով