Պրիգոժինը ՌԴ իշխանություններին սպառնում է մայիսի 10-ից «Վագներ»-ը դուրս բերել Բախմուտից |factor.am|

factor.am: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպառնացել է մայիսի 10-ից դուրս բերել խմբավորման զինյալներին Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունեցող գործարարը այս որոշումը բացատրում է  զինամթերքի պակասով։ «Մեզ համար զինամթերքի արհեստական պակաս են ստեղծել, որն իրականում ազատ գտնվում է պահեստներում»,-ասել է Պրիգոժինը հրապարակած տեսանյութում։ Նա հայտարարել է, որ «Վագներ» խմբավորումը վերջին ամսում ստացել է անհրաժեշտ զինամթերքի 10 տոկոսը։ «Բախմուտից հանում եմ «Վագների» ստորաբաժանումները, քանի որ զինամթերքի բացակայության պայմաններում նրանք դատապարտված են անիմաստ մահվան»,-ասել է Պրիգոժինը։

Դուրս գալուց հետո նրանք լինելու են թիկունքում՝ սպասելու մինչև նրանց կարիքը լինի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն