Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան |armenpress.am|

armenpress.am: Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան: Նա ողջ է, գիտակից է, բայց ստացել է վնասվածքներ: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի հատակի տակ»,- ասվում է հրապարակման մեջ:

ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել  են, որ մեքենայի պայթեցման հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ գրողը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ այլ տուժածներ չկան:

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն էլ  հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը հնարավոր է՝ մասնակից է Զախար Պրիլեպինի ավտոմեքենայի պայթեցմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն