shantnews.am: ՌԴ Սվերդլովսկի մարզ մի քանի բնակավայրի բնակիչներ տարհանվում են հրդեհների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սվերդլովսկի մարզի մի քանի մունիցիպալիտետի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում անտառային հրդեհների հետ կապված մարդկանց ժամանակավոր տարհանման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Համայնքապետարաններում սոցիալական հաստատությունների հիման վրա գործարկվել են ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակիչներին կտրամադրվի սնունդ և այլ աջակցություն։
Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը, անտառային հրդեհների թիվն ավելանում է։
Առատ ծխի պատճառով պետավտոտեսչությունը որոշ բնակավայրերում սահմանափակել է երթևեկությունը: