Գազելների առհասարակ դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է․ Ավինյան |news.am|

news.am: Գազելների առհասարակ դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հարցով դիմեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին. «Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա, որ Վրաստանում են»:

Ի պատասխան Հարությունյանն ասաց. «Պաշտոնական տեղեկություն չենք ստացել մատակարար ընկերության կողմից ուշացման եւ խնդիրների հետ կապված: Ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան»:

Ինչ վերաբերում է գծանշման աշխատանքներին, տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասաց. «Նոր Նորք եւ Կենտրոն վարչական շրջաններում մի քանի փողոց է մնացել, որ ավարտենք գծանշման աշխատանքները: Առաջիկա մի քանի օրում կավարտենք ու կանցնենք մյուս վարչական շրջաններին: 1-1,5 ամսվա ընթացքում ամբողջ աշխատանքները կավարտենք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև