Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է գրավոր ցուցմունքներ տա իմպիչմենթի շրջանակներում |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հնարավոր է, որ երկուշաբթի ուզենա գրավոր ցուցմունքներ տալ Ներկայացուցիչների պալատում՝ իմպիչմենթի շրջանակներում, հայտնում է Associated Press-ը։

Իր թվիթերում Թրամփը նշել է, թե ինքը «լրջորեն մտածում է» իմպիչմենթի շրջանակներում գրավոր ցուցմունքներ տալու մասին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի առաջարկի շուրջ։

«Նա նաեւ ասաց, որ ես կարող եմ գրել այն։ Նույնիսկ չնայած նրան, որ ես որեւէ վատ բան չեմ արել, եւ ինձ դուր չի գալիս տրվել այս կեղծիքին առանց պատշաճ դատական քննության, ինձ դուր է գալիս այդ գաղափարը, եւ ես կանեմ դա, որպեսզի ստիպեմ Կոնգրեսին կենտրոնանալ, լրջորեն մտածել»,- գրել է Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով