Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս այսօր Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին:
«Այսպիսով, Արցախի բոլոր նախագահները միացան մեր պահանջագրին: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ էր միացել ստորագրահավաքին։
Արցախը միասնական է և անկոտրում:
Միացե՛ք Արցախում էթնիկ զտումների դեմ ստորագրահավաքին»,- նշված է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ֆեյսբույքան էջում։