Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. Երևանում այսօր մեր կողքին երեք տասնյակից ավելի վետերաններ են ապրում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը խորհրդանշական հարկի ներքո էր հավաքել երևանաբնակ վետերաններին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել են նրանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել՝ կերտած հաղթանակի ու մարտական ուղղու համար: