Լեհաստանում ամբոխը ՌԴ դեսպանին թույլ չի տվել ծաղկեպսակ դնել խորհրդային զինվորների գերեզմանին |tert.am|

tert.am: Լեհաստանում ամբոխը փակել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Անդրեևի ճանապարհը Վարշավայի հուշահամալիրում, որտեղ նա եկել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դնելու։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հավաքվածները դիվանագետից պահանջել է հանել գեորգիևյան ժապավենը բաճկոնից։ Նրան թույլ չեն տվել ծաղկեպսակ դնել, և ի վերջո դեսպանը հեռացել է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի մուտքի դիմացի տարածքում «շարված են Ուկրաինայի դրոշներ և խաչեր»։

2022 թվականի մայիսի 9-ին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի և նրա պատվիրակության մի քանի անդամների վրա կարմիր ներկ էին լցրել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն