tert.am: Սիրիայում կստեղծվի ռազմական համակարգող կենտրոն՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին գրել է Mehr-ը։
Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարները մայիսի 10-ին ու 11-ին հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի երկարաձգման հարցը:
ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը կշարունակվեն բարձր մակարդակի բանակցությունները Թուրքիայի և նրա հարևան Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով։