ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին |factor.am|

factor.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի առնելու է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետագա աշխատանքը Բաքուն և Երևանը կշարունակեն երկկողմանի հիմունքներով։

«Մենք տեսնում ենք մեր դերը այս գործընթացին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով Մոսկվան որպես հարթակ ենք առաջարկել բանակցությունների հաջորդ փուլի համար»,- հավելել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն