ՀՀ ԱԺ պատգամավորները և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները խաղաղության բանակցությունների վերաբերյալ քննարկում են ունեցել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը: 

«Մենք հիանալի քննարկում ունեցանք Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ընթացող խաղաղության բանակցությունների ու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիների վերաբերյալ»,-նշել է Փալոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև