ԱՄՆ-ն Թբիլիսիին զգուշացրել է պատժամիջոցների մասին, եթե վերսկսի ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ |news.am|

news.am: ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Վրաստանը վերսկսի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին տեղեկացրել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները Accent-ի համար տրված մեկնաբանությունում։

Պետդեպարտամենտում հիշեցել են, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, մասնավորապես, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։

«Եթե ուղիղ չվերթները Ռուսաստանի և Վրաստանի միջև վերսկսվեն, դա կստիպի մեզ պատժամիջոցներ մտցնել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք ներմուծման և արտահանման հսկողության տակ են»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաև, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է հեռանալ «պուտինյան ռեժիմից»։ Պետդեպարտամենտում հիշեցրել են, որ «ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։

«Վրացի ժողովրդի համար ավելի լավ կլինի, եթե Պուտինն իր զորքերը դուրս բերի Ռուսաստանի օկուպացրած Վրաստանի տարածքից, քան թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հայտարարել են պետդեպարտամենտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև