Քոչարյանի իրավունքները չեն խախտվել․ նրա ունեցվածքը պետք է առանձին քննարկման առարկա դառնա․ Սեդա Սաֆարյան |factor.am|

factor.am: «Ինչպես դատախազի, այնպես էլ դատավորի ինքնաբացարկի դեպքերում փորձ է արվում խոսել Քոչարյանին ի վնաս որոշումների, կանխակալ վերաբերմունքի մասին։ Ըստ պաշտպանների, ի վնաս Քոչարյանի ընդունված որոշումները խախտել են նրա իրավունքները և փորձեցին դա տեղավորել բացարկի միջնորդության մեջ։ Պաշտպանական կողմը կարծում է, որ տուժողների շահերը պետք է անտեսել և միայն Քոչարյանի շահերն ու իրավունքները խիստ պահպանել։ Ես գտնում եմ, որ Քոչարյանի իրավունքները չեն խախտվել և դատախազի կողմից կանխակալ վերաբերմունք չկա»,- այսօր դատարանում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նա անդրադառնալով Քոչարյանի և նրա որդիների ունեցվածքի վրա դրված կալանքին ասաց․ «Եթե անտեղյակություն դրսևորեմ ու համարեմ, որ 2000 թվականից սկսած շուրջ չորս էջ հարստությունը ձեռք են բերել Քոչարյանի որդիները և քննիչի կողմից գույքի վրա դրված կալանքով որոշակի խախտումներ են գրանցվել, ես գտնում եմ, որ ունեցվածքի հարցը պետք է դառնա առանձին քննության առարկա, եթե անդրադառնամ հատ-հատ՝ պետք է խոսեմ գույքերի մասին, որոնք գրանցվել են նրա որդիների անունով, որոնք անչափահաս են եղել։ Բայց պետք է նշեմ, որ գույքի վրա դրված կալանքը չի կարող դատախազին բացարկի հիմք հանդիսանալ»։ Նա նաև ասաց, որ Քոչարյանի պաշտպանական թիմը չի կարող գետի հունը փոխել։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն