Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենա կիրառեց |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում, խորհրդարանի շենքի հարակից տարածքում իրավիճակը լարված է: Ներքին գործերի նախարարությունը կիրառել է ջրցան մեքենա, խորհրդարանի շենքի մուտքերից մեկի մոտ երկու կենդանի պատ է կազմված՝ մի կողմում հատուկջոկատայիններն են, մյուսում՝ ցուցարարները:

Զուբալաշվիլիի փողոցում ջրցան մեքենա կիրառելուց հետո ցուցարարների մի մասը լքել է տարածքը, մյուս մասը շարունակում է մնալ տեղում:

Նշենք նաև, որ իրավապահները հեռացրել են ընդդիմության կողմից մուտքի դարպասից կախված կողպեքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով