Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

Նրա խոսքով՝ Թրամփն ու Մակրոնը խոսել են Սիրիայի և Իրանի հետ կապված իրենց երկրների հետագա համագործակցության մասին, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-ի առաջնորդների սպասվող հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել գագաթնաժողովի շրջանակում:

Մակրոնի խոսքով՝ դրա պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի հավատարմության թուլացումն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն