Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին |news.am|

news.am: Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որեւէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն