166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է |tert.am|

tert.am: Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:

Պարզվել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն