Ջեյհուն Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև