Թուրքիայում մեկնարկել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը |factor.am|

factor.am: Կիրակի օրը Թուրքիայում բացվել են ընտրատեղամասերը նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացողների համար, ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով ժամը 17.00-ն։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Ընտրողները կընտրեն նախագահի, ով կկառավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին, և 600-տեղանոց խորհրդարանի պատգամավորներին։

Բարձր ընտրական հանձնաժողովի (YSK) հրապարակած տվյալների համաձայն՝ ավելի քան 191,000 քվեատուփ կտեղադրվի 81 մարզերում: Երկրի ներսում ընտրելու իրավունք ունի 60 միլիոն 721 հազար 475 քաղաքացի, մեծամասնությունը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն