Էրդողանն ու Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են Թուրքիայի ընտրություններին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավոր հակառակորդ, ընդդիմության 7 կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ ընտրություններն ընթանում են առանց խոչընդոտի։
 
Ընդդիմադիր թեկնածուն քվեարկել է Անկարայում։ Նա ժամանել է ընտրատեղամաս կնոջ և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։
Ի դեպ, նախագահի երկու թեկնածուներին էլ մարդիկ ընտրատեղամասերի մոտ դիմավորել են ծափահարություններով։
Նշենք, որ Թուրքիայում այսօր համապետական ընտրություններ են` նախագահական և խորհրդարանական։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը` որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:
Չորրորդ թեկնածուն` Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր իր թեկնածությունը հանելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն