Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն հարաբերությունները, շուտով կվերաբացեն դեսպանատները․ իրանցի պատգամավոր |tert.am|

tert.am: Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կվերկանգնվեն, Թեհրանում ու Կահիրեում դեսպանատները կվերաբացվեն մոտ ապագայում։ Tasnim-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։

Նա ընդգծել է Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական կապերի վերականգնման կարևորությունը։

Պատգամավորը նաև նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հանդիպում կունենան դեսպանատների վերաբացումից հետո։

Հունվարին Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, որ Իրանի արտգործնախարարը և Եգիպտոսի նախագահը դրական բանակցություններ են վարել Իրաքի վերաբերյալ տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Հորդանանում:

«Բանակցությունների ոգին դրական էր, քանի որ երկու կողմերը պատրաստ էին բանակցություններ վարել»,- հավելել էր նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով