Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը․ ԵՄ պատվիրակության ղեկավար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով: Նա այդ մասին հայտարարեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի բրյուսելյան բանակցությունների արդյունքների մասին։

«Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է համաձայնության գալ։ Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ դուրս կբերեն իրենց զորքերը և կանցնեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց», – նշեց Վիկտորինը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զորքերի հայելային հետքաշմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն