Բրյուսելում հանդիպել են Բորելը և Բայրամովը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Բրյուսելում տեղ է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այլ մանրամասններ դեռևս չեն հաղորդվում:

Նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Բանակցություններից հետո Միշելն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ըստ դրա Հայաստանի տարածքը 28 հազար 900 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով