Էրդողանն ու Քըլըչդարօղլուն մեկնաբանել են Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը |1lurer.am|

1lurer.am: «Ժողովրդական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրության առաջին փուլը՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը՝ ամփոփելով մայիսի 14-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները։

«Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների պատճառով»,- գրել է Էրդողանը, շեշտել՝ մայիսի 28-ին նախատեսվող ընտրության երկրորդ փուլը Թուրքիայի համար կնշանավորվեն որպես նոր դարի սկիզբ:

Ընտրություններին է անդրադարձել նաև ընդդիմադիր «Ազգային» դաշինքի առաջադրած, «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Twitter-ում նա գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։

«Մենք ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրությունում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»,- գրել է Քըլըչդարօղլուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն