Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու

Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն