Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է. Գեղամ Փաշիկյան |news.am|

news.am: Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով  վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։

«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են  համապատասխան բժշկական օգնություն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի Զինված ուժերը  հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էին հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն