«Մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի մեզ չմասնատեն». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ Ինչպես հայտնում է «Բելտան», լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

 
«Իհարկե, մեր ուժեր կբավականացնեն, որպեսզի մեզ չմասնատեն։ Կարևորը դա է»,- ընդգծել է Տասմագամբետովը։Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։
 
«Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, և ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում կան բազմաթիվ ճգնաժամային պահեր։ Դա և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խնդիրն է, և՛ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև սահմանային հարցերը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում ՝ մասնակցելու կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով