Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ վաղը սպասվում է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսատանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նշվում է, որ այցի շրջանակում մայիսի 19-ին նախատեսված է Հայաստանի հետ խաղաղության  բանակցությունների հաջորդ փուլը։

Հավելենք, որ մայիսի 19-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ էին անցկացրել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն