133 արցախցի կազատվի պատժի կրումից. ԱՀ խորհրդարանը «Համաներման մասին» նախագիծ ընդունեց |aravot.am|

aravot.am: Արցախի հանրապետության խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցումը կկազմակերպվի այսօր 17.00-ին: Նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ` հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ անձանց նկատմամբ հայտարարել համաներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախի հանրապետությունը Հայաստանի հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները: Համաներումը չի տարածվելու պետական դավաճանության դեպքերի վրա:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում, 20 դատապարտված անձանցից ազատ կարձակվեն 5-ը, 18 կալանավորված անձանցից՝ 2-ը, հաշվառման մեջ գտնվող 277 անձանցից 126-ը: Ընթացիկ քրեական գործերով հնարավոր չի եղել հաշվարկներ կատարել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն