Նուբարաշենի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել

Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում նկատվել են ծխացող օջախներ։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
 
Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
 
Համատեղ ջանքերով հաջողվել է հրդեհը տեղայնացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն